Այսօրվանից մինչ 2014-ը կընթանան Պանամայի ջրանցքի վերանորոգման աշխատանքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2009 13:08

panama1Այսօր կսկսվեն Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները կապող Պանամայի ջրանցքի լայնծավալ վերանորոգման աշխատանքները: Նախատեսվում է, որ վերանորրոգումից հետո ջրանցքի տարողությունը կմեծանա 2 անգամ:

Վերանորոգման աշխատանքների համար Պանամայի կառավարությունը հատկացրել է 5 միլիարդ դոլար: Նոր ջրարգելակների կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2014-ին` Պանամայի բացման 100-ամյա տարելիցին: Այս մասին հաղորդում է «Վեստի»-ն:

Պանամայի ջրանցքը Խաղաղ օվկիանոսից Ատլանտյան օվկիանոս տանող ճանապարհը կրճատել է 9 ժամով: Այս ջրանցքով է անցնում աշխարհում կատարվող օվկիանոսային բեռնափոխադրումների 5 տոկոսը: Ջրանցքի երկարությունը 81 կմ է, այնտեղով օրական կարող է անցնել մինչև 48 նավ:

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply