Թուրքիայից փորձել են ծանրոցով Ադրբեջան ուղարկել տղամարդու մասնատված դի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 10, 2011 14:02
Ստամբուլի Աքսարայ թաղամասում գտնվող մի բեռնափոխադրման ընկերություն անհայտ անձից ծանրոց է ընդունել Բաքու փոխադրելու համար: Պատվերն ընդունելուց եւ պատվիրատուի հեռանալուց հետո ընկերության աշխատակիցներից մեկը նկատել է, որ ծանրոցից գարշելի հետ է փչում եւ առաջարկել է բացել այն: Ընկերության աշխատակիցները ցնցվել են, երբ ծանրոցում հայտնաբերել են մասնատված տղամարդու դիակ:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Աքշամ» թերթը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները եւ դատաբժշկական փորձագետները պարզել են, որ ծանրոցում հայտնաբերվածը 30-35 տարեկան տղամարդու դիակ է, որին սպանել են գլխին հարվածելով, հետո’ մասնատել: Բաքվում ինչ -որ մեկին դաժան «անակնկալ» անել մտադրված անձի ինքնությունը պարզելու եւ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ հետաքննություն է սկսվել:






Facebook
Tweet This
Email This Post
