Չոբանյանը պարզաբանում է կատարվածը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 10, 2011 13:58

Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  նիստերի սրահում լրագրողներին պարզաբանումներ տվեց Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը: Բանն այն է, որ աղմուկ է առաջացել հունիսի 8-ին «Արմենիա» հեռուստաընկերության  «Ժամը» լրատվական ծրագրի հայկական ուշուի խնդիրներին վերաբերող հաղորդումը, որում ելույթ էր ունեցել Չոբանյանը: Վերջինս հայնեց, որ  տեղյակ չի եղել հաղորդման ձևաչափին և եթե  ինքն իմանար, որ նպատակ կա միայն քննադատական հաղորդում պատրաստել, ապա չէր համաձայնվի մասնակցել դրան: Պարզվում է, որ  նա խոսել է տարբեր հարցերի շուրջը, սակայն  ցուցադրնան համար ընտրվել  է միայն մեկ հատված,  որում քննադատություն է հնչում: «Ինքս իմ տեսակետն եմ հայտնել: Դա միայն ցանկություն է: Իսկ խառնվել սպորտի ֆինանսավորման քաղաքականությանը չէի ցանկանա»,- ասաց ֆեդերացիայի նախագահը: Հետաքրքիր էր, թե հաղորդումից հետո նախարարությունից իր վրա ճնշումներ չե՞ն եղել: Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ գերատեսչությունում աշխատող գործընկերներն են միայն հետաքրքրվել, թե ինչո՞ւ հենց ուշուին է նվիրվել հաղորդումը, ի՞նչ  նպատակով է  այդ հարցը  բարձրացվել, ինչո՞ւ է հենց Չոբանյանն այդ արել: Վերջինս ասաց, որ որ իր վրա ոչ մի  ճնշում չի եղել և ինքն է ցանկացել պարզաբանել տեղի ունեցածը: Հավելենք, որ Հայաստանի ուշուի ֆեդերացիան աջակցության կարգով պետությունից տարեկան 6 մլն դրամ է ստանում: Ի դեպ, ֆեդերացիայի պատվավոր նախագահը  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է:

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply