Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում

Օրվա լուր | | August 25, 2009 13:10

1227859600_weather_iconsՀանրապետությունում սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանն ու տեղումները  կլինեն նորմայի սահմաններում: Երևանում սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է + 21 + 24-ին մոտ: Առանձին օրերի օդի ջերմաստիճանը կտատանվի նաև +27 +32-ի սահմաններում:

«Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսումների բաժնի տվյալներով` նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 21-22 աստիճան տաքություն, որը առանձին օրերի «կհատի» + 32 աստիճանի սահմանը:  Երկրորդ տասնօրյակի վերջին ջերմաստիճանը այս տարածքներում կնվազի` գիշերը տատանվելով +10 +15 աստիճանի, ցերեկը +24 +27-ի սահմաններում:

Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում սեպտեմբերին սպասվում է ցերեկը մինչև 20-25 աստիճան տաքություն, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում (Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք) գիշերը օդի միջին ջերմաստիճանը կնվազի 2-7 աստիճանով` գիշերը տատանվելով 10-ից 15, իսկ ցերեկը` 18-22 աստիճան տաքության սահմաններում:

Սեպտեմբերին տեղումնային օրերի թիվը Լոռիում 12 օր է, Արարատյան դաշտում` 3 օր. կարկուտ կդիտվի հազվադեպ: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանա նաև ձնածածկ:

Սեպտեմբերին հաճախակի մառախուղներ կդիտվեն Սյունիքի նախալեռներում (6-11 օր) և լեռնային շրջաններում (14-19 օր):

Դիտվել է 1579 անգամ:
Print Friendly

Leave a Reply