Քադաֆին իր զինվորներին վիագրա էր տալիս
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 10, 2011 13:57
Միջազգային դատարանը վստահ է, որ լիբիական առաջնորդը իր կողմնակիցներին ստիպում էր ապստամբների գրաված քաղաքներում բռնաբարել հարյուրավոր կանանց` խռովարարներին վախեցնելու նպատակով: Այդ մասին Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է միջազգային քրեական դատարանի դատավոր Լուիս Մորենո Օկամպոն:
Ականատեսների խոսքով, լիբիական կառավարությունը մեծ քանակով վիագրա է գնել: Ուժեղ ներգործությամբ այս դեղամիջոցը, որ բարձրացնում է պոտենցիան, Քադաֆիի կողմնակիցների համար է բերվել: Զինվորներին հրահանգված էր երկրում սեքսուալ ահաբեկչություն իրականացնել:
«Մենք տեղեկություն ունենք, որ Քադաֆին ինքն է թույլատրել բռնաբարել կանանց: Բռնությունը որպես զենք է ծառայել»,-ասել է Մորենո Օկամպոն:
Ավելի վաղ լիբիական իշխանությունները հայտարարել էին որ չեն ճանաչում Հաագայի միջազգային դատարանը:
Տրիպոլիում այս մեղադրանքներին ոչ մի կերպ չեն արձագանքել:






Facebook
Tweet This
Email This Post
