Երեք առարկաներից անբավարար է ստացել ընդհանուր 36 դիմորդ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 10, 2011 13:43

Այսօր քննական կենտրոններում կփակցվեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն առարկաների միասնական քննության գնահատականները:

Կենսաբանության միջին գնահատականն այս տարի 11,67 է` նախորդ տարվա 11-ի փոխարեն: Ընդհանուր պատմության միջին գնահատականը 11,48 է  /անցած տարի միջինը եղել է  13,4/ , աշխարհագրությանը` 11,1 /անցած տարի միջինը եղել է  11,6/:

Առավելագույն` 17,5-20 միավոր է ստացել կենսաբանությունից` դիմորդների 13,9 տոկոսը, ընդհանուր պատմությունից` 13,3, աշխարհագրությունից` 3,2 տոկոսը:

Գերակշռում են 7,5-13,25 միավոր ստացած դիմորդները. կենսաբանությունից 44,4 տոկոսը, ընդհանուր պատմությունից` 51,7, աշխարհագրությունից` 58,1 տոկոսը:

Երեք առարկաներից էլ եղել են անբավարար ստացողներ. կենսաբանությունից 20,4 տոկոսը, ընդհանուր պատմությունից 18,3, աշխարհագրությունից` 9,7 տոկոսը:

Կենսաբանությունից քննության դիմում-հայտ էր ներկայացրել 134 դիմորդ, ընդհանուր պատմությունից` 71, աշխարհագրությունից 35 դիմորդ:

 

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply