Լևոնը չի խաղա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 10, 2011 12:37

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը պայմանագիր կնքեցին  ՖԻԴԵ-ի հետ` հաստատելով իրենց մասնակցությունն այս տարվա օգոստոսի 26-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: Լևոն Արոնյանը նույնպես կարող էր ելույթ ունենալ այս մրցաշարում, սակայն նա Խանտի Մանսիյսկում չի խաղա, որովհետև իր բարձր վարկանիշի շնորհիվ իրավունք ունի միանգամից մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հաջորդ մրցումներին:

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply