Այրվել է Նոր Արեշի բնակչի հեռուստացույցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 10, 2011 12:31

Հունիսի 10-ին`ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշի 22-րդ փողոցի թիվ 109 տանը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, փրկարական ուժերի վարչության օպերատիվ խումբը : Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.27-ին, մարվել` 00.34-ին: Է.Սահակյանին պատկանող տան նկուղային հարկում այրվել է հեռուստացույց և տակդիր:

Նույն օրը՝ժամը 01.31-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7ա շենքի 79-րդ բնակարանում (հանրակացարան)  :  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.49-ին, մարվել` 02.14-ին:  Այրվել է Ա.Վարդանյանին պատկանող բնակարանի գույքն ամբողջությամբ, 8 հնամաշ անվադող և տնտեսական աղբ:

Նույն օրը՝ժամը 04.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի Դաշտենցի փողոցի թիվ 1 տանը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.22-ին, մարվել` 05.48-ին:  Այրվել է Վ.Պողոսյանին պատկանող տան խոհանոցը 4 քմ և տանիքը` 6 քմ մակերեսով:

 

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply