Ֆրիդա Կալոյի 1200 աշխատանք մասնագետները համարում են կեղծված
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 10, 2011 10:21
Հայտնի մեքսիկացի նկարչուհու` Ֆրիդա Կալոյի ավելի քան 1000 աշխատանք, որոնք մասնավոր հավաքորդի սեփականություն են համարվում, փորձագետները ճանաչել են կեղծված:
Դրանք պատկանում են արվեստի գործերի վաճառքով զբաղվող Կառլոս Նոյոլեին ու նրա կնոջը: Հավաքածուն, որի մեջ Ֆրիդա Կալոյի ավելի քան 1,2 հազար իր է ( ներառյալ կտավներ, էսքիզներ ու նամակներ), Նոյոլան ձեռք է բերել 2005-ին: Մասնագետները կարծում են, որ բոլոր կտավները կեղծված են, քանի որ ստորագրված են միանման, մինչդեռ հայտնի է, որ նկարչուհին տարբեր ստորագրություններ է դրել կտավների տակ: Բացի այդ, բոլոր կտավները փաստագրական հավաստում չունեն իրենց ծագման վերաբերյալ: Կեղծ աշխատանքների տերը քրեական հետապնդման չի ենթարկվի, քանի որ նա չի մասնակցել դրանց ստեղծմանը:






Facebook
Tweet This
Email This Post
