«ԱՄՆ-ն ատելի է Մերձավոր Արևելքի համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | հունիսի 4, 2009 17:24

barack_obama«Միացյալ Նահանգները խորապես ատելի Է Մերձավոր արեւելքի երկրների համար»,-ասել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին` Թեհրանում Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի մահվան 20-րդ տարեդարձի կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ:

Երեկվանից մեկնարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Մերձավոր Արեւելք: Երեկ Օբաման եղել է Սաուդյան Արաբիայում և հանդիպել երկրի թագավորին:

Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահն այցով ժամանել Է Եգիպտոս, որի շրջանակներում նա նաև հանդես Է գալու ամբողջ աշխարհի մահմեդականներին ուղղված պատմական դիմումով:

Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի համոզմամբ` որևէ ուղերձ և կարգախոս չի կարողանա փոխել ատելության զգացումը Ամերիկայի նկատմամբ:

Ամերիկյան լրատվամիջոցները կարծում են, որ Բարաք Օբամայի այս ելույթը կարող է ծրագրային բնույթ ունենալ` ազդելով իսլամական աշխարհի եւ արեւմուտքի հետագա հարաբերությունների վրա։

Դիտվել է 1546 անգամ:

Leave a Reply