Ալիեւը Վենետիկի բիենալեին խայտառակել է Ադրբեջանը. նրան մինարեթը ֆալլոս է թվացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 9, 2011 23:56

Համաշխարհային արտ-հասարակայնությունը մշակույթի ասպարեզում Ադրբեջանում առկա քաղաքական գրաքննության մասին սկսել է խոսել այն ժամանակ, երբ ժամանակակից արվեստի Վենետիկի բիենալեին ցուցադրության ժամանակ երկու քանդակներ Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիեւի հրամանով փակվել են։

Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», նկարչուհի Այդան Սալախովայի երկու քանդակները կհեռացվեն բիենալեի տաղավարից։

Նախօրեին տարածվել էր ադրբեջանական  տաղավարի համակարգող Բերալ Մադրիի հաղորդագրությունը, որում հայտարավել էր ցուցասրահից Սալախովայի քանդակները հեռացնելու մասին։ Համակարգողը հայտնել է, որ ինքն անձամբ, Սալախովան եւ տաղավարի հանձնակատար Չինգիզ Ֆարզալիեւը անցած օրերի ընթացքում իշխանությունների հետ բանակցություններ են վարել՝ փորձելով բացատրել, որ «քանդակների հեռացումը գրաքննություն է նշանակում, որը երկրի հեղինակությանն ավելի կվնասի, քան իրենք՝ աշխատանքները»։

Հիշեցնենք, որ Այդան Սալախովայի երկու քանդակները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ադրբեջանական տաղավար այցելելուց հետո ծածկել էին սպիտակ կտորով։ Երկրի ղեկավարին «Հարսնացու» կոչվող մարմարե քանդակն  իսլամիստական էր թվացել։ Կինը սեւ փարաջայով է, եւ երեւում են միայն ձեռքերը։ Իսկ «Սեւ քար» քանդակը, որը պատկերում է մահմեդականների համար սուրբ, Մեքքայում գտնվող Սեւ քարը իսլամն անարգող է հայտարարվել։

Ադրբեջանի պաշտոնյաներին երկրի հեղինակությանը վնասող են թվացել թղթի վրա արված մի շարք գործեր եւս, որտեղ ներկայացված են սեքսուալ պատկերներ: Օրինակ մինարիթը բռնած կինը հիշեցրել է ֆալլոսի խորհրդանիշ: Բոլոր այդ աշխատանքները ադրբեջանցի պաշտոնյաներին վիրավորական են թվացել երկիր ներկայացնելու համար:
NEWS.am

Դիտվել է 1715 անգամ:
Print Friendly

Leave a Reply