Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2011 19:49

Երևանի և Ռիգայի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի  Լատվիայի մայրաքաղաքի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Երևանի քաղաքապետին ներկայացնելով Ռիգայի քաղաքային կառավարման մոդելը և առանձացնելով այն ուղղությունները, որոնք առաջնային են դիտարկվում քաղաքային իշխանությունների տեսանկյունից, հյուրերը մատնանշել են  լատվիական կողմի համար գործակցային հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտները£ Լատիշ գործարարներն, ըստ պատվիրակության անդամների, հետաքրքրված են հատկապես շինարարության, բնակֆոնդի վերականգնման, փողոցների և շենքերի դեկորատիվ:լուսավորման, զբոսաշրջային և միշարք այլ ոլորտներում հնարավոր ներդրումային ծրարերով:  Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման իր մոտեցումները` Կարեն Կարապետյանն ընդգծել է հատկապես բյուջեի ձևավորման, տրանսպորտի կառավարման, սոգցիալական բնակարանաշինության,  առողջապահության, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում  միջազգային առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը. «Մենք բաց ենք ու պատրաստ քննարկելու կառուցողական ցանկացած առաջարկություն, ցանկացած ծրագիրե,– նշել է Երևանի քաղաքապետը: Գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով Կարեն Կարապետյանն առաջարկել է փորձի փոխանակման նպատակով համապատասխան մասնագետների փոխայցելություններ կազմակերպել:  Լատվիական կողմը Երևանի քաղաքապետին է փոխանցել Ռիգա այցելելու Լատվիայի մայրաքաղաքի  քաղաքապետի  պաշտոնական հրավերը£ Լատվիական պատվիրակությունը այցելել է  նաև մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ, ուր համաձայնագիր է ստորագրվել կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտներում, ինչպես նաև փողոցների և մշակութային արժեք ներկայացնող շենքերի դեկորատիվ լուսավորության և մի շարք այլ բնագավառներում  փոխգործակցության վերաբերյալ:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply