Տասնվեցերորդ անգամ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 9, 2011 18:23
Հայաստանի հավաքական թիմերի նախապատրաստության կենտրոնում հունիսի 12-ին կմեկնարկի սամբոյի Գառնիկ Հովհաննիսյանի 16-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն 17 տարին լրացած և բարձր տարիքի մարզիկները: Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն հավաստագրերով և մեդալներով: Սահմանված են նաև հատուկ մրցանակներ: Հավելենք, որ Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում’ 1981թվականին: Մինչ այդ, մեր մարզիկներն ըմբշամարտի ձևերից ոչ մեկում նման բարձր հաջողություն չէին ունեցել: Հովհաննիսյանի հուշամրցաշարն անցկացվում է 1996 թվականից :






Facebook
Tweet This
Email This Post
