21-ամյա երիտասարդը ձերբակալվել է գողության համար

Օրվա լուր | | August 25, 2009 11:56

Գագիկ ԿոջամանյանՇենգավիթի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները շրջագայություն կատարելու ընթացքում կողոպուտի կասկածանքով բերման են ենթարկել երևանցի Գագիկ Կոջամանյանին:

21-ամյա Գագիկը ոստիկաններին խոստովանել է, որ ոստիկանության բաժանմունք բերելու օրը Բագրատունյաց փողոցի 35 շենքի մոտ հափշտակել է մի կնոջ ոսկյա շղթան:

Ոստիկանության կայքի հաղորդմամբ` հիմնավոր կասկածներ կան, թե Գագիկի հանցավոր գործողություններից կարող է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ:

Գագիկ Կոջամանյանը ձերբակալված է: Քննությունը վարում է ոստիկանության Շենգավիթի բաժինը:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply