Ստամբուլից առաջ` Մադրիդում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 9, 2011 18:10

Հայաստանի հունահռոմեական ոճի 3 լավագույն ըմբիշները՝ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը և 120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը կմասնակցեն հուլիսի 16-19-ն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայանալիք ըմբշամարտի «Գրան պրի»  մրցաշարին: Մադրիդում հավաքվելու են աշխարհի գրեթե բոլոր լավագույն ըմբիշները: Սա սեպտեմերին Ստամբուլում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը նախորդող հիմնական միջազգային մրցումներից մեկն է: Հիշեցնենք, որ Թուրքիայում անցկացվելիք աշխարհի առաջնությունում մեդալներից բացի վիճարկվելու են օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք տվող ուղեգրեր: Այդ պատվին են արժանանալու 1-5-րդ տեղերը գրավողները: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հույս ունի, որ իր 3-4 սանը կկարաողանան լրացնել վարկանիշը և մեր թիմին օլիմպիական խաղերի մասնակիցների տեղեր բերել:

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply