Ավտովթար Արմավիրի մարզում· կան տուժածներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 25, 2009 11:53

dtpԱյս գիշեր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի սկզբնամասում· միմյանց են բախվել «ԳԱԶ-24» և «ՎԱԶ-2106» մակնիշի 2 մեքենա:

Բախման հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ մեքենաներում գտնվող մյուս մարդիկ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Վաղարշապատի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 2 բնակիչներ:

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս 6 տուժած:

Դիտվել է 1547 անգամ:
Print Friendly

Leave a Reply