«Ազատ դեմոկրատներ»–ը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է. Սեֆիլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 9, 2011 14:54

«Ես կարծում եմ, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։

«Կոնկրետ այդ պրոյեկտը և ոչ միայն այդ պրոյեկտը, մենք եկող օրերին ականատեսը կլինենք նույնանման ծրագրերի, որոնց հեղինակը նույնպես Սերժ Սարգսյանն է»,– հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարն է ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ Կուսակցության անունը սկսեց շրջանառվել այն բանից հետո, երբ «Ազատ դեմոկրատների» գրասենյակ այցելեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։

Tert.am

 

Դիտվել է 1932 անգամ:
Print Friendly

Leave a Reply