Գազայում իսրայելական օդային ուժերի հարձակումից 4 պաղեստինցի է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2009 11:38

gaza_mapԱռնվազն 4 պաղեստինցի է զոհվել և 3-ը վիրավորվել այսօր Գազայում Իսրայելի օդային ուժերի կատարած հարձակման հետևանքով:

Վաղ առավոտյան Իսրայելի ավիացիան ռմբահարել է Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆախ քաղաքի մոտակայքում գտնվող մաքսանենգների թունելները· այս մասին հաղորդում է «ИТАР-ТАСС» գործակալությունը:

Այս քայլը պատասխան էր իսրայելական տարածքի հրթիռակոծմանը, որ տեղի էր ունեցել երկուշաբթի օրը· 2 արկ էր պայթել Հոֆ-Աշկելոնում, ինչի հետևանքով մեկ զինվորական թեթև մարմնական վնասվածքներ էր ստացել:

Դրանից առաջ իսրայելական պարեկային խումբը կրակել էր սահմանամերձ արգելված գոտում գտնվող մի քանի պաղեստինցիների վրա, սպանվել էր մի 20-ամյա արաբ:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply