Խիստ նկատողություն Սիսիանի ավագ դպրոցի տնօրենին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | հունիսի 9, 2011 14:32

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 08.06.2011թ 225–Ա հրամանով կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն է կիրառվել «Սիսիանի  ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Նաիրա Ներսիսյանի նկատմամբ: Տույժը կիրառվել է համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համար հիմք է հանդիսացել   ՀՀ կրթության պետական տեսչության «Թեժ գծով» ստացված ահազանգով  մայիսի 2-4-ը դպրոցում իրականացված ուսումնասիրությունը և  տնօրեն Նաիրա Ներսիսյանի գրավոր բացատրագիրը:

Դիտվել է 1348 անգամ:

Leave a Reply