Ուրալի անտառներում քիմիական զենքի թաքստարան են հայտնաբերել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 9, 2011 14:22
Մարտական թույների (զարին, տոլուոլ, իպրիտ) հարյուրավոր տուփեր են հայտնաբերվել բնակելի շենքերի կողքին: Դրանք կբավականացնեին 2 հազար մարդ ոչնչացնելուն: Պերմի մոտ գտնվող զինվորական ստորաբաժանումներից մեկում սարսափելի գտածոյից հետո (երբ հայտնաբերվել էր 200 տեր չունեցող արկ), սա երկրորդ դեպքն է. Կունգուրի մոտ անգարներում հայտնաբերվել են թունավոր նյութերով լի հարյուրավոր տուփեր:
Տեղաբնակները զբոսանքի ժամանակ պատահաբար տեսել են այդ տուփերը: Օպերատիվ բրիգադը տեղում հայտնաբերել է թունավոր նյութերով 25 տուփ, յուրաքանչյուրի մեջ` 300 սրվակ, 60 տարա սնդիկով` յուրաքանչյուրը` 50 գ:
Բացի այդ, տուփերում պահված են եղել խնամքով փաթեթավորված գազանալիզատոր-խողովակներ` շրջակա միջավայրի վարակվածության մակարդակը որոշելու համար: Այժմ օպերատիվ հետախուզական խումբը քննում է պատահարի մանրամասները:
Առաջին անգամ խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք է կիրառվել 1994-ի հունիսի 27-ին: Այն ժամանակ ճապոնական «Աում Սինրիկյո» աղանդը զարին էր կիրառել Մացումոտո քաղաքում: Զոհվեց 7 մարդ, ավելի քան 200 տուժեց:






Facebook
Tweet This
Email This Post
