Շոկոլադապատ ելակ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | June 9, 2011 12:04

Մի քիչ կաթնային շոկոլադ հալեցնել գոլորշու վրա, ապա ելակը (ցանկալի է  պոչով) թաթախել շոկոլադի մեջ, ապա շարել  չորանալու (ասենք` կալկայի վրա):

–        Առանց պոչի ելակները լվանալ, լավ չորացնել անձեռոցի վրա, ապա ցողել որևիցե  լիկյորով ու թողնել 15 րոպե: Դնել սառցախցիկում 30-40 րոպե, որից հետո կարելի է վայելել:

–       Կիսադառը շոկոլադի մի քանի սալիկ մանրացնել ու մարմանդ կրակի վրա շոգեբաղնիքի վրա հալեցնել (շոկոլադով թասն իջեցնել եռացող  ջրով կաթսայի մեջ): Հալված շոկոլադը  խառնել, ու երբ լրիվ հալչի, վերցնել կրակից: Ելակը փայտե ատամմաքրիչներով իջեցնել հալված շոկոլադի մեջ, ապա շարել լայն ափսեի մեջ, որի վրա կալկա կամ էլ այլ թուղթ է փռված: Ելակները թաթախելուց հետո թողեք մի փոքր սառչեն, շարեք ափսեի մեջ ու փայտիկները հեռացրեք:

 

Դիտվել է 2202 անգամ:
Print Friendly

Leave a Reply