Հարավաֆրիկյան հանրապետությունում 10 մարդ է զոհվել ավտովթարից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2009 11:06

uarԱյսօր Հարավաֆրիկյան հանրապետությունում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 9-ը ստացել են մարմնական վնասվածքներ· բախվել են ուղևորատար միկրոավտոբուսը և ավտոբուսը:

Պատահարը տեղի է ունեցել ԲոֆորտՈւեստ և Աբերդին քաղաքները միմյանց կապող մայրուղու վրա` երկրի հարավային Քեյփ նահանգում:

Միկրոավտոբուսը փորձել է առաջ անցնել ավտոբուսից, սակայն վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և մեքենան շրջվել է: Ավտոբուսի ուղևորները, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, չեն տուժել:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply