«Պզո»-ին հնարավոր է ազատազրկեն ծիծաղելի պատժաժամկետով` «մինչեւ 37 ամսով»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 9, 2011 13:48
ԱՄՆ Մանհեթենի դաշնային դատարանում հունիսի 7-ին 47-ամյա հայազգի քրեական հեղինակություն, «Պզո» մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանը, ըստ PrimeCrime պարբերականի, գործարք է կնքել մեղադրող կողմի հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բժշկական ապահովագրության ոլորտում խարդախության մեջ մեղադրվող Արմեն Ղազարյանին ցմահ բանտարկություն է սպառնում։
PrimeCrime-ի փոխանցմամբ՝ Ղազարյանը իրեն մեղավոր է ճանաչել տարբեր մանր հանցագործությունների մեղադրանքներում, եւ դաշնային դատարանի դատավոր Փոլ Գարդաֆեին ասել, թե ինքն իսկապես հանցավոր համաձայնության մեջ ներգրավված է եղել։ Այս խոստովանության համար, դատավորը խոստացել է մեղադրյալին դատապարտել «մինչեւ 37 ամիս» ազատազրկման, եթե Ղազարյանը չդիմի վճռի բեկանման։ Դատարանի նիստը տեւել է 20 րոպե, սակայն դատավորի փոխանցմամբ, Ղազարյանն իր մեղքը հստակորեն չի ճանաչել։ Այդ պատճառով պաշտպանող եւ մեղադրող կողմերին եւս մեկ շաբաթ ժամանակ է տրվել մեղադրանքի հստակեցման համար։
Հիշեցնենք, որ Արմեն Ղազարյանին մեղադրում են 160 մլն դոլարի հասնող բժշկական ապահովագրության խարդախությունների մեջ։ Ըստ մեղադրող կողմի՝ Ղազարյանը խարդախությամբ զբաղվող հանցավոր խմբի ղեկավարն է։
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
