Քննություններից անբավարար է ստացել դպրոցի տնօրենի 38 թեկնածու
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 9, 2011 12:31
Մայիսի 31-ից հունիսի 8-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/հավաստագրման/ քննության համար հայտագրված 190 հավակնորդից քննության գրավոր փուլին մասնակցել են 187-ը: Գրավոր քննության նվազագույն շեմը չեն հաղթահարել 20, իսկ բանավորը՝ 18 հավակնորդ: Ընդհանուր առմամբ այս քննության արդյունքում նվազագույն շեմը հաղթահարել են 149 հավակնորդ: Հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 14-ին /գրավոր/ և 15-ին /բանավոր/:






Facebook
Tweet This
Email This Post
