Այրվել է Խաղաղ Դոնի փողոցի բնակարաններից մեկի խոհանոցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2011 12:27

Հունիսի 8-ին ՝ժամը  14.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մազի Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 11 տանը:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.11-ին, մարվել` 15.40-ին:  Այրվել է Ս. Սարգսյանին պատկանող տան 13 քմ մակերեսով ննջասենյակը՝ գույքով:

Նույն օրը ՝ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի  Խաղաղ Դոնի փողոցի 27-րդ շենքի թիվ 52 բնակարանում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.57-ին, մարվել`19.10-ին:  Այրվել է Ա. Ավագյանին պատկանող բնակարանի 8 քմ մակերեսով խոհանոցը՝ գույքով:

Նույն օրը ՝ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մարվել է տեղի ուժերով:  Այրվել է Ա. Կիրակոսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 28 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված    1 տ անասնակեր:

Հունիսի 9-ին ՝ժամը 07.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 21 շենքի 1-ին հարկում:  Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.46-ին:  Այրվել են ստվարաթղթե տարաներ` 40 քմ մակերեսով և Ա. Ղազարյանին պատկանող թիվ 39ա բնակարանի պատուհանը:

 

 

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply