Կարկտահարություն Լոռիում, Արագածոտնում, Շիրակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2011 12:21

Հունիսի 8-ին ՝ժամը 10.40-ին ստացված տեղեկատվության համաձայն` հունիսի 7-ին ժամը 19.00-ից մինչև 19.30-ը տեղացած ուժեղ կարկուտի հետևան­քով վնասվել են Լոռու մարզի  ՈՒռուտ գյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Նույն օրը ստացված տեղեկատվության համաձայն տեղացած ուժեղ կարկուտի հետևան­քով վնասվել են Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր և Ջրապի գյուղերի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները, իսկ   Արագածոտնի մարզում՝ Արտենի գյուղի 400 հա բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքները: ՈՒժեղ կարկուտի հետևան­քով վնասվել են նաև  Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Միաժամանակ, տեղացած հորդառատ անձրևի հետևան­քով վնասվել են Լոռու մարզի Կողես գյուղի  բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքները, իսկ առաջացած սելավաջրերը ողողել են   գյուղամիջյան ավտոճանապարհները:

Կարկտահարված տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

 

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply