Սնանկացման եզրին է «Reader’s Digest Association» հրատարակչատունը

Օրվա լուր | | August 25, 2009 10:44

1199239_20090825000921Հայտնի «Reader’s Digest Association» հրատարակչական տունը, որը տպագրում է 94 անուն լրագիր և տարվա ընթացքում 40 միլիոն գիրք, երկուշաբթի  սնանկությունից պաշտպանվելու համար հայց է ներկայացրել: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը` հղում անելով հրատարակչատան տարածած հաղորդագրությանը:

1922-ին ստեղծված ընկերությունը մտադիր է սնանկության միջոցով վերակառուցվածքային փոփոխություններ իրականացնել `պարտքը կրճատելով 4 անգամ, որը հասել էր 2.2 միլիարդ դոլարի:

«Reader’s Digest Association» հրատարակչատունը տեղակայված է 45 երկրներում, իսկ գրքերի և լրագրերի վաճառքն իրականացնում է աշխարհի 79 պետություններում:

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply