ՀԲ-ն նվազեցրել է 2011 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 9, 2011 11:57

Համաշխարհային բանկը 2011 թվականի համար համաշխարհային էկոնոմիկայի աճի կանխատեսումը`  3,3 տոկոսից, որը կազմակերպության կողմից կանխատեսվում էր ընթացիկ տարվա հունվարին, նվազեցրել է մինչեւ 3,2 տոկոս’ կապված նավթի գների աճի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է ՀԲ-ի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունիսյան զեկույցում:

«2012 թվականին համաշխարհային էկոնոմիկայի աճը կարագանա մինչեւ 3,6 տոկոս: Ըստ որում նավթի եւ պարենամթերքի առանց այն էլ բարձր գների հետագա բարձրացումը կարող է զգալիորեն դանդաղեցնել տնտեսական աճը»,- փաստաթղթում մեջբերված է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ եւ զարգացող երկրների գծով ավագ փոխնախագահ Ջասթին Իֆու Լինի խոսքը:

Համաշխարհային բանկի փորձագետները նաեւ կանխատեսում են, որ 2011-2013 թվականներին զարգացող երկրների աճի տեմպերը կդանդաղեն տարեկան մինչեւ 6,3 տոկոս’ 2010 թվականի 7,3 տոկոսի դիմաց: Ըստ որում եկամուտների բարձր մակարդակ ունեցող երկրների էկոնոմիկաների աճը 2011 թվականին կկազմի 2,2 տոկոս, իսկ 2012 եւ 2013 թվականներին կարագանա համապատասխանաբար մինչեւ 2,7 տոկոս եւ 2,6 տոկոս: 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2,7 տոկոս:

 

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply