Սեւանա լիճ բաց կթողնվի գեղարքունի եւ ամառային իշխան ձկնատեսակների մանրաձուկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2011 11:55

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում Սեւանա լիճ բաց կթողնվի գեղարքունի եւ ամառային իշխան ձկնատեսակների մանրաձուկ’ Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում ծրագրի շրջանակներում: Նախատեսվում է, որ բաց կթողնվեն 166 հազար 700 հատ գեղարքունի եւ 200 հազար հատ ամառային իշխանի մանրաձուկ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության գնումների գործընթացի իրականացման բաժնի պետ Ռոման Չոբանյանը, ծրագիրը կիրականացվի 60 միլիոն դրամ բյուջետային հատկացումների հաշվին, որոնցից 30-ական միլիոն դրամ նախատեսված է երկու տեսակի մանրաձկան ձեռք բերման համար:

«Մինչեւ հունիսի 15-20-ը կանցկացվի մրցույթ, որից հետո պայմանագրով արդեն ձեռք կբերվեն 30 միլիոն դրամի 200 հազար հատ ամառային իշխանի 5 գրամ եւ ավելի կշռով ու մոտ 167 հազար գեղարքունի տեսակի 3 գրամ ու ավելի քաշով մանրաձուկ»,-ընդգծեց Ռ. Չոբանյանը:

 

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply