Ա.Աշոտյանը խրախուսում է մասնավոր բուհերի խոշորացման քաղաքականությունը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 9, 2011 10:53

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խրախուսում է մասնավոր բուհերի խոշորացման քաղաքականությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարարը, 2 տարի է’ այս առումով աշխատանքներ են ձեռնարկվում: «Մենք խրախուսում ենք մասնավոր բուհերի խոշորացումները, որովհետեւ 2009թ-ին մեր ունեցած 70 մասնավոր բուհերի ցուցանիշը շատ-շատ է մեր փոքր երկրի համար»,-ասաց Ա. Աշոտյանը’ հավելելով, որ այդ թիվը չի համապատասխանում մեր ժողովրդագրական ցուցանիշերին, գիտամանկավարժական պոտենցիալին: Այդ իսկ պատճառով 70 մասնավոր բուհերից այսօր մնացել է 40-ը:

Նախարարը նշեց, որ բարձրագույն կրթությունը դիպլոմ չէ, այլ կրթության բովանդակությունը, որն այսօր բավականին թանկ է: «Չի կարող լինել 100 հազար դրամով բարձրագույն իրավաբանական կրթություն կամ 160 հազար դրամով’ բարձրագույն բժշկական կրթություն, որովհետեւ կրթության ինքնարժեքն այսօր բավականին բարձր է»,- նշեց նա’ հավելելով, որ մասնավոր բուհերից կշահեն նրանք, որոնց ղեկավարները կհասկանան, որ իրավիճակ է փոխվել, որն այլեւս ամենաթողություն չի թույլատրելու: «Կդիմանան ուժեղները, որակյալները, իսկ մնացածների կարիքը մեր հասարակությունը չի զգում»,- շեշտեց նա:

 

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply