Վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը կկայանա Հունաստանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 9, 2011 9:45

Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Էյն քաղաքում կայացած շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի որոշմամբ, 2011 թվականի վետերան և սիրող շախմատիստների աշխարհի առաջնությունները կանցկացվեն Հունաստանում:  2013-ի  շախմատի աշխարհի  տղամարդկանց  և կանանց շախմատի թիմային առաջնությունների մասնակիցներին ընդունելու է Թուրքիան: ՖԻԴԵ-ի Գրան-պրի կարգի 6 մրցաշարերից բաղկացած սերիան կմեկնարկի օգոստոսին Ռուսաստանում: ՖԻԴԵ-ն որոշել է նաև, որ տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտի անցկացման հայտերը ընդունվելու են մինչև հունիսի 31-ը, իսկ կանանց շախմատի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսի համար մրցամարտի անցկացման հայտերը` մինչև հուլիսի 15-ը:

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply