Հնդկաստանում վայրի փղերն ավերել են բնակավայրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2011 8:27

Կենդանիները ցիրուցան են արել մի քանի ավտոմեքենա ու առևտրի կրպակներ, կատաղությունից սպանել տեղական շուկայի պահակին:

Փղերը ներս են խուժել Հնդկաստանի հարավում  գտնվող  ոչ մեծ Մայսուր քաղաքը ու սկսել ավերել ճանապարհին պատահածը: Նրանք ջարդուխուրդ են արել մոտոցիկլներ, հարվածվել  մեքենաներին, «պոզահարել» կովերին` փորձելով նրանց ճանապարհից հեռացնել:

Մայսուրի բնակիչները խուճապի են մատնվել:

Տեսնելով տեղի շուկայի պահակին, որ դուրս էր եկել փողոց` տեսնելու, թե ինչ է կատարվում, փղերից մեկը հարձակվել է տղամարդու վրա, կատաղած սկսել մարդուն կնճիթահարել, քարշ տալ ու ոտքերի տակ գցել: Բազմաթիվ վնասվածքներից 55-ամյա տղամարդը տեղում մահացել է:

Մի քանի ժամից ոստիկանները բռնել են կատաղած կենդանիներին ու այժմ պատրաստվում են նրանց նորից  ջունգլի ուղարկել:

 

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply