Սարգիս Հացպանյանը վաղն ազատ կարձակվի
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 8, 2011 20:44
Ֆրանսահայ, նախկին ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը վաղն ազատ կարձակվի։ «Վաղն ավարտվում է նրա պատժաժամկետը»– Tert.am–ին ասացին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից։
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, այն է՝ սուտ մատնություն, որը զուգորդվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ սուտ մեղադրանքով։
Ինչպես հայտնի է, Հացպանյանը մամուլով հայտարարել էր, որ իր հավաստի աղբյուրներով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մահափորձ է նախապատրաստում Սերժ Սարգսյանի դեմ։
Նշենք, նաև, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Հացպանյանին համարում է քաղբանտարկյալ։ Համաներումից հետո դեռևս քաղբանտարկյալներից անազատության մեջ են միայն նա և Մուրադ Բոջոլյանը։ Բոջոլյանի պատժաժամկետը ևս լրանում է առաջիկա օրերին։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
