Բուխարեստում տեղի ունեցավ ՍԾՏՀ անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպումը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 8, 2011 19:17

Հունիսի 8-ին Բուխարեստում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:

 

Արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՍԾՏՀ դիտորդ երկրների, սեկտորային համագործակցության գործընկերների եւ հարակից կազմակերպությունների պատվիրակությունները, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ հյուրերի կարգավիճակով:

 

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր եւ ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

 

ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում գոհունակությամբ նշեց անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Ռումինիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բոլոր բնագավառներում արձանագրված առաջընթացը եւ դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը: Կարեւորվեց կազմակերպության արդյունավետության հետագա բարելավմանը, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական օրակարգի խթանման նշանակությունը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունեցին մի քանի տասնյակ որոշումներ: Ռումինիան ներկայացրեց իր նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները:

 

Հանդիպման ավարտին հանդիսավոր արարողությամբ ՍԾՏՀ-ում նախագահությունը Ռումինիայից փոխանցվեց Ռուսաստանին, որը կազմակերպությունը կպաշտոնավարի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:

 

 

 

Դիտվել է 1521 անգամ:
Print Friendly

Leave a Reply