ՄԱԿ. Սննդամթերքի բարձր գները հավանաբար կպահպանվեն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2011 18:19

Գյուղատնտեսական արտադրանքի բարձր եւ անկայուն գները հավանաբար կպահպանվեն մինչեւ 2011 թվականի վերջը, ինչպես նաեւ 2012 թվականին: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է այսօր ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որում հղում Է արված ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպությանը (FAO):

«Գյուղատնտեսական արտադրանքի բարձր եւ անկայուն գները հավանաբար կպահպանվեն մինչեւ այս տարվա վերջը: Նման իրադրություն Է կանխատեսվում նաեւ 2012 թվականին… Հաջորդ մի քանի ամիսները ցույց կտան, թե գյուղատնտեսական արտադրանքը ինչպես կազդի գների վրա»,-նշել Է ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնը:

Զեկույցի հեղինակները նշում են բերքի հուսադրող հեռանկարները Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Սակայն նրանք երկյուղ են հայտնում, որ «անբարենպաստ եղանակային պայմանները կհանգեցնեն Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում եգիպտացորենի ու ցորենի ցածր բերքի»:

FAO-ի ներկայացուցիչ Դեւիդ Հալամն այն կարծիքին Է, որ պարենամթերքի համաշխարհային բարձր գները սպառնում են ցածր եկամուտ եւ պարենամթերքի դեֆիցիտ ունեցող շատ երկրների:

 

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply