Մինասի որմնանկարները դեռևս Գյումրիում են

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 8, 2011 17:29

Ինչպես արդեն բազմիցս հաղորդվել է Գյումրիից Մինասի որմնանկարների Զվարթնոց օդանավակայան տեղափոխման նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել Գյումրիում: Այսօր` Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի պատասխանատուները իտալացի մասնագետի հետ միասին «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարի պատից անջատման աշխատանքներ իրականացրեցին: Այնուհետև նախատեսվում էր, որ պատից անջատված որմնանկարները, փաթաթված վիճակում պետք է տեղափոխեին Երևան: Սակայն, բազմաթիվ գյումրեցիների բողոքի և Մինասի Ավետիսյան հիմնադրամի ղեկավար Արման Ավետիսյանի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց, այնուամենայնիվ, որմնանկարներն այսօր չտեղափոխել:

Մինաս Ավետիսյանի որմնանկարների Գյումրիից տեղափոխման դեմ հանդես եկող գյումրեցի մի շարք արվեստի գործիչների և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների անունից որմնանկարների վերականգնողական աշխատանքները Գյումրիում իրականացնելու առաջարկ-դիմումով «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն դիմեց ՀՀ մշակույթի նախարարին և Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի նախագահին (http://shirakcentre.org/hy/news/955-shirak-centre-ngo): Այնուհետև, հեռախոսային բանակցություններ անցկացվեց մշակույթի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում վերոհիշյալ խնդրի քննարկման նպատակով, վաղը որոշվեց անցկացնել հանդիպում մշակույթի նախարարի Գյումրիից մեկնող պատվիրակության հետ:

Այնուհետև որմնանկարները փաթաթված վիճակում տեղափոխվեց նույն գործարանի պահեստային մաս, որից հետո դռները կողպվեցին քաղաքացիական հասարակության կառույցների կողմից տրամադրված փականով:

Ավելացնենք, որ նկարչի որդու` Արման Ավետիսյանի կողմից գյումրեցիներին երաշխիք տրվեց, որ փականը գաղթագողի չի բացվի և նա իր կողմից թույլ չի տա ոստիկանական միջամտություն Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեղափոխելու համար:

 

 

 

 

Շիրակ կենտրոն ՀԿ

 

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply