Խիստ վերահսկողություն՝ մանրածախ առևտրի կետերի նկատմամբ. այս շուկայի գերիշխողները հանդիսանում են 5 առևտրային ցանցեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2011 17:02
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն էր սկսել նաև մանրածախ առևտրի ոլորտում՝ պարզելու, թե որ տնտեսվարողներն են հանդիսանում այս դաշտում  գերիշխողները: Այսօր՝ հունիսի 8-ին կայացած նիստում ներկայացվեցին նաև այս ուսումնասիրության արդյունքները:
Ըստ այդմ, Հանձնաժողովի որոշմամբ, այս ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ գրուպ», «Ֆրեշ», «Սթար Դիվայդ» և «Նոր Զովք» ընկերությունները՝ համապատասխանաբար «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Ֆրեշ», «Սթար» և «Նոր Զովք» խանութների ցանցերով, ինչը նշանակում է, որ այսուհետ վերոնշյալ վաճառակետերի գործունեության նկատմամբ ևս Հանձնաժողովը կսահմանի խիստ վերահսկողություն, իսկ օրենքի խախտումներ թույլ տալու դեպքում՝  տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության:
Տեղեկացնենք, որ նախկինում գործող օրենքը թույլ չէր տալիս նման ուսումնասիրություն իրականացնել մանրածախ առևտրի ոլորտում, ինչը կարգավորվել է նոր և արդեն ուժի

 

Դիտվել է 1505 անգամ:
Print Friendly

Leave a Reply