Նյու Յորքում ցուցադրվել է Հոլոքոստի մասին Հիտլերի առաջին նամակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2011 16:47

Նյու Յորքում հունիսի 7-ին հրապարկվել է Ադոլֆ Հիտլերի նամակը, որտեղ առաջին անգամ  հիշատակվում  է  հրեաներին վերացնելու նրա պլանի մասին: Հիտլերն այդ նամակը  գրամեքենայի վրա է  տպագրել 1919-ին ու ստորագրել: Այն ժամանակ նա ծառայում էր գերմանական բանակի պրոպագանդայի բաժնում: Նամակը հասցեագրված է  բարձրաստիճան սպա Ադոլֆ Գեմլիխին: Նամակում ապագա  ֆյուրերը մասնավորապես գրում է «ուժեղ կառավարություն» ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կկարողա  օգնել հրեական  «սպառնալիքը» վերացնելուն` նրանց իրավունքները ճնշելու միջոցով: Հիտլերի կարծիքով, վերջնական նպատակը պետք է լիներ Գերմանիայից հրեաներին վտարելը: Նամակը հայտնաբերվել է   նյուրնբերգյան նացիստական արխիվներում  1945-ին ու այդ ժամանակից ի վեր գտնվում էր մասնավոր հավաքորդների ձեռքին: Նամակի իսկությունը հաստատված է 1988-ին: Երեք շաբաթ առաջ նամակը ձեռք էր բերել րաբբի Մարվին Խիրը, որ փաստաթղթի համար վճարել է  150 հազար դոլար:

 

Դիտվել է 1557 անգամ:
Print Friendly

Leave a Reply