Աղիքային ցուպիկով վարակվածների թիվը ԳԴՀ-ում գնալով նվազում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2011 16:01

Գերմանիայում աղիքային ցուպիկով վարակվածների թիվը բավականին  նվազել է, հայտնել է ԳԴՀ-ի առողջապահության նախարար Դանիել Բարը: Սակայն, վիճակի կայունացման մասին խոսելը դեռևս վաղ է: Այդուհանդերձ դրական տեղաշարժը ակնառու է: Նա հավելել է, որ մահացության դեպքերը բացառելու մասին հայտարարության համար  նույնպես վաղ է: Համաճարակը սկսվել էր մայիսի սկզբին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հունիսի 7-ի տվյալներով, այս վարակի պատճառով մահացել է 23 մարդ: Բոլոր դեպքերը, բացառությամբ մեկի, գրանցվել են Գերմանիայում:

Աղիքային ցուպիկով վարակվածների թիվը 2,5 հազար է, որոնցից 2325-ը` Գերմանիայում, մնացածը` եվրոպական 12 երկրում: Հիվանդների մի մասի մոտ զարգացել է հեմոլիտիկ և ուրեմիական ախտանիշ, որի դեպքում հիվանդների մոտ էրիթրոցիտների քայքայման հետևանքով երիկամային անբավարարություն և նյարդաբանական խանգարում է  սկսվում:

 

Դիտվել է 1517 անգամ:
Print Friendly

Leave a Reply