Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի միացյալ զորավարժություններին

Օրվա լուր | | August 24, 2009 16:45

a-10429-bՀայաստանը կմասնակցի Ղազախստանում սեպտեմբերի 5-11-ը կայանալիք ՆԱՏՕ-ի միացյալ զորավարժություններին: Արտակարգ իրավիճակների հետևանքների կառավարմանն ուղղված դաշտային զորավարժանքները կոչված են բարելավելու արտակարգ իրավիճակների պայմաններում Հյուսիսատլանտյան դաշինքի և նրա հետ համագործակցող պետությունների` համատեղ համակարգված գործողություններ իրականացնելու կարողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ առաջիկա օրերին առավել հստակ կլինի, թե ինչ խումբ կմեկնի զորավարժություններին:

Զորվարժանքներին կմասնակցեն 21 պետություններ`Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Ուկրաինա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Մակեդոնիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ադրբեջան և Թուրքիա:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply