Վարչական վարույթ՝ «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության նկատմամբ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2011 15:08
Բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում սկսված ուսումնասիրության ընթացքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է, որ այս շուկայում գործող որոշ տնտեսվարողների կողմից առկա են օրենքի խախտումներ:
Այսօր՝ հունիսի 8-ին, Հանձնաժողովի նիստում որոշվեց օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ հարուցել վարչական վարույթ՝ «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության նկատմամբ:
Տեղեկացնենք, որ «Սիթի Պետրոլ Գրուպը» բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում հանդիսանում է գերիշխող: Այս ընկերության մասնաբաժինը բենզինի շուկայում կազմում է 41,76 տոկոս, իսկ դիզելային վառելիքի շուկայում՝ 40,8 տոկոս:

 

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply