Շիրակ կենտրոն ՀԿ-ն կոչ է անում բոլոր գյումրեցիներին, այս պահին, գնալ «Գալվանոմետր» գործարան և թույլ չտալ որմնանկարները Գյումրիից տեղափոխել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2011 16:47

Այս պահին`ժամը 13:35-ին, Գյումրու «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարի պատից անջատման աշխատանքներն են ընթանում, որից հետո որմնանկարը նախատեսվում է տեղափոխել Երևան, սակայն մի խումբ գյումրեցիներ, այդ թվում` քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ փորձում են ևս մեկ քայլ անել որմնանկարները Գյումրիից տեղափոխումը թույլ չտալու

համար:

Շիրակ կենտրոն ՀԿ-ն կոչ է անում բոլոր գյումրեցիներին, այս պահին, գնալ «Գալվանոմետր»  գործարան և թույլ չտալ որմնանկարները Գյումրիից տեղափոխել:

Ավելի մանրամասն, այդ թվում լուսանկարներ և տեսաձայնագրություն կտեղադրվի www.shirakcentre.org վեբ կայքում մոտակա ժամերի ընթացքում:

 

ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանին

Հարգելի նախարար

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 28 ապրիլի 2011 թ. 500-Ա որոշման «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարների վերականգնման և տեղափոխման հետ կապված ստեղծված հասարակական կարծիքը, բանակցությունները մշակույթի նախարարի, ինչպես նաև պարոն Էրնեկյանի աշխատակազմի հետ և Գյումրու շուրջ 1000 մտավորականների  առաջարկությունները հաշվի առնելով խնդրում ենք Ձեր միջնորդությունը աշխատանքային խմբին վերականգնողական աշխատանքների բոլոր փուլերը իրականացնել Գյումրիում, որին կմասնակցեն նաև գյումրեցի ուսանողներ:

Ձեր հանձնարարականը աշխատանքային խմբին «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամին և վերականգնողական աշխատանքները կատարող խմբին հնարավորություն կտա հասարակական քննարկումների միջոցով վիճահարույց խնդիրը մտցնել բնականոն հուն: Տեխնիկական խնդիրների և վերականգնողական աշխատանքները չխոչընդոտելու պարտականությունները վերցնում ենք մեզ վրա:

 

Կանխավ շնորհակալություն:

 

Հ.Գ. Նամակ–ուղերձին միացել են նաև մտավորականներ, որոնց ստորագրությունները ներկայացնում ենք ստորև:

Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների և շարժական արժեքների պահպանության հանձնախումբ`

Գարիկ Մանուկյան

Համբարձում Ղուկասյան

Հասմիկ Մելքոնյան

Արթուր Գևորգյան

 

Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ`                  Վահան Թումասյան

 

Գյումրի

«Մինաս Ավետիսյան» բարեգործական

հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանին

Հարգարժան պարոն Ավետիսյան

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 28 ապրիլի 2011 թ. 500-Ա որոշման «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարների վերականգնման և տեղափոխման հետ կապված ստեղծված հասարակական կարծիքը, բանակցությունները մշակույթի նախարարի, ինչպես նաև պարոն Էրնեկյանի աշխատակազմի հետ և Գյումրու շուրջ 1000 մտավորականների  առաջարկությունները հաշվի առնելով խնդրում ենք Ձեր միջնորդությունը աշխատանքային խմբին վերականգնողական աշխատանքների բոլոր փուլերը իրականացնել Գյումրիում:

Մեր առաջարկը հնարավորություն կտա հասարակական քննարկումների միջոցով վիճահարույց խնդիրը մտցնել բնականոն հուն:

 

Կանխավ շնորհակալություն:

 

Հ.Գ. Նամակ–ուղերձին միացել են նաև մտավորականներ, որոնց ստորագրությունները ներկայացնում ենք ստորև:

 

Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների և շարժական արժեքների պահպանության հանձնախումբ`

Գարիկ Մանուկյան

Համբարձում Ղուկասյան

Հասմիկ Մելքոնյան

Արթուր Գևորգյան

 

Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ`                  Վահան Թումասյան

 

 

Գյումրի

 

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply