Վիեննայում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը` նվիրված Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 8, 2011 14:36

Վիեննայի «Հոֆբուրգ» կոնգրես-կենտրոնում այսօր մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Համաժողովը նվիրված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի, «արաբական գարնան», Ճապոնիայում տեղի ունեցած աղետից հետո խնդրր է առաջացել վերանայելու տնտեսական զարգացման և բարեփոխումների հետագա ուղղվածությունը, տարվող քաղաքականությունն ատոմային և վերականգնվող էներգետիկայի, սոցիալական և նորարարական ծրագրերի բնագավառում:

Համագործակցության և տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման և նոր հնարավորությունների բացահայտման խնդիրներն է կոչված լուծելու Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկած Համախարհային տնտեսական իններորդ երկօրյա ֆորումը:
«Գործարարնե’ր, ուղղվեք դեպի արևելք» պայմանական կարգախոսն են առաջարկում համաժողովի մասնկաիցները` նկատի ունենալով այն իրավիճակը, որն առկա է Արևելյան Եվրոպայի, կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Տիգրան Սարգսյանը որպես բանախոս հանդես կգա «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում:
«Ընդարձակելով ինովացիայի սահմանները» խորագրով հավաքը մեկտեղել է տարբեր պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության և գործարարների ավելի քան 500 ներկայացուցիչներ ողջ աշխարհից:

 

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply