Արքայադուստր Դիանայի նամակները կվաճառվեն աճուրդով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 8, 2011 14:06
Արքայադուստր Դիանայի 1980-ականներին գրած նամակներն ու բացիկները կհանվեն աճուրդի. ուղերձները, որ հասցեագրված են նրա ընկերուհուն` անգլիական դպրոցներից մեկի տնօրեն Մարգարեթ Խոջին, կվաճառվեն Reeman Dansie աճուրդում: Կազմակերպիչները Դիանայի նամակները ստացել են անմիջապես Խոջից: Նամակներում Դիանան պատմում է իր ընտանեկան կյանքի ամուսնու ու որդիների մասին ու թե ինչ ուղևորություններ են պլանավորել: Աճուրդից ակնկալում են ստանալ 20 հազար ֆունտ ստեռլիգ(մոտավորապես 22,5 հազար եվրո): Աճուրդի սահմաններում կվաճառվեն նաև Դիանայի անձնական իրերից, այն կկայանա հունիսի 21-ին, Կոլչեսթերում: Այս տարի, հուլիսի 1-ին կլրանար Դիանայի 50-ամյակը:






Facebook
Tweet This
Email This Post
