Նաև դրամական պարգևներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հունիսի 8, 2011 14:12
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ Ստեփանակերտում մեկնարկել է մինչև 16 տարեկան պատանիների հանդբոլի հանրապետական առաջնությունը: Գլխավոր մրցավար Ստանիսլավ Հարությունյանը հայտնեց, որ առաջնությանը մասնակցում են վեց թիմեր` Ստեփանակերտից և շրջաններից: Թիմերը մրցում են շրջանաձև մրցակարգով, մեկ շրջանով: Եզրափակիչ տուրի կկայնա հունիսի 11-ին:Աչքի ընկնողները կպարգևատրվեն հուշանվերներով և դրամական պարգևներով:
Դիտվել է 879 անգամ:





Facebook
Tweet This