Աբխազիայում նշանակված է նախագահական ընտրությունների ամսաթիվը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 8, 2011 13:47
Աբխազիայի խորհրդարանը որոշել է արտահերթ նախագահական ընտրությունների ամսաթիվը. քվեարկությունը նշանակված է օգոստոսի 26-ին:
Հանրապետությունում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է նախագահ Սերգեյ Բագապշի մահվան հետ: Նա վախճանվել է մայիսի 29-ին, թոքի վրա կատարված վիրահատությունից հետո:
Նախագահի մահվանից հետո է միայն պարզ դարձել, որ նա քաղցկեղով հիվանդ էր:
Բագապշը հանրապետությունը ղեկավարում էր 2005-ից : 2009-ին նա վերընտրվեց երկրորդ ժամկետով: Ներկայումս Աբխազիայում նախագահի պաշտոնակատար է Ալեքսանդր Անկվաբը: Մամուլում ենթադրություններ են եղել, որ Բագապշին նախագահի պաշտոնում կփոխարինի Անկվաբը կամ էլ վարչապետ Սերգեյ Շամբան:






Facebook
Tweet This
Email This Post
