Ձերբակալել են չհրկիզվող պահարանի գողերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2011 12:56

Հունիսի 7-ին, ժամը 20.10-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արաբկիրի և Արթիկի բաժինների ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա Արման Կ.-ին և 18-ամյա Սերոբ Բ.-ին:

Պարզվել է, որ նրանք ս/թ մայիսի 28-ին, ժամը 03.00-ի սահմաններում, դիմակավոր և դանակներով զինված, հետնամասի դուռը բացելով՝ մտել են Կոմիտասի պողոտայում գտնվող «DDD» մարզահամալիրի տարածք, և պահակի ձեռքերը կպչուն ժապավենով կապելով՝ դանակի սպառնալիքով հափշտակել մարզահամալիրի չհրկիզվող պահարանը:
Արման Կ.-ն և Սերոբ Բ.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply