12-ամյա երեխան ընկել է գետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2011 12:38

Հունիսի 7-ին`ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ երեխա է ընկել Ձորագետ գետը (Լոռու մարզի Ամրակից գյուղի հարակից տարածք). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը և «Լոռե» հասարակական փրկարական ջոկատը  (10 փրկարար):

Տեղում պարզվել է, որ տուժողը Ամրակ գյուղի բնակիչ, 1999թ.-ին ծնված Մանվել Մարգար­յա­նն է:

Փրկարարների, ոստիկանների և տեղի բնակիչների ուժերով Ձորագետ գետի երկայնքով (Ամրակ, Ագարակ, Յաղդան, Կողես գյուղերի հարակից հատ­ված­նե­րում) իրականացվում են որոնողափրկարարա­կան աշխատանքներ:

 

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply