Մեքենան բախվել է ճամփեզրի ծառին և բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2011 12:34

Հունիսի 7-ին`ժամը 11.37-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվելԱրմավիրի մարզի Առատաշեն գյուղի Ա.Այվազյան փողոցի թիվ 10 տանը:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ­­­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.21-ին, մարվել` 12.45-ին:  Այրվել է Ս.Արմենյանին պատկանող տան տանիքը` 250 քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 16.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 32/2 հասցեում գտնվող ՛՛Հայորդաց տան՛՛ հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.32-ին, մարվել`16.39-ին:  Այրվել է 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 235 հասցեում գտնվող ՛՛Ռեժինե՛՛ հյուրանոցային համա­լի­րի հա­րա­կից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշ­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.01-ին, մարվել` 22.08-ին:  Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Հունիսի 8-ին`ժամը 05.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողո­ցում` քաղաքապետարանի հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Դեռևս չպարզված հանգամանքներում ՛՛ՎԱԶ-2106՛՛ մակնիշի 26 ՏԼ 824 պետհամարանիշի ավ­տոմե­քե­նան (վարորդ՝ Գ.Քոչարյան, ծնվ. 1985թ.) բախվել է ճամփեզրի ծառին և բռնկվել:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.30-ին, մարվել`05.48-ին:  Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply