Հորդառատ անձրևներից հողազանգվածը սահել և փակել է ճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2011 12:31

Հունիսի 7-ին`ժամը 11.16-ին  տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրև­նե­րի հետևանքով Լոռու մարզում՝Թումանյան-Մարց  միջհամայնքային ավտոճանապարհի 3-րդ կմ-ում հարակից սարալան­ջից հողազանգվածը սահել, լցվել է ճանապարհին` 15մ երկարությամբ ճանապարահատվածը դարձնելով ան­անցանելի:

Թումանյանի «Ճանշին» և «Գու­­գարքի ճանշին» ՓԲԸ աշխատակիցների ուժերով իրականաց­վել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ  քա­մու հետևանքով վնասվել են Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի Գ.Կարապետյանին և Լ.Սարգս­յա­նին պատկանող ժամանակավոր կացա­րան­ների տանիքները` համապատասխանաբար՝ 60 քմ և 100 քմ մակերեսներով, իսկ տեղացած հորդառատ անձրև­նե­րի հետևանքով Վայոց ձորի մարզի Սալի  գյուղի հարակից սարալան­ջից հողազանգվածը սահել, լցվել է հանդա­մասի ճա­նա­պարհը` դարձնելով ան­անցանելի:

Դեպքերի մասին տեղյակ են պահվել մարզպետարանների աշխատակիցները:

 

Դիտվել է 687 անգամ:
Print Friendly

Leave a Reply